ՈՒկրաինայում իշխանությունների դեմ բողոքող ցուցարարները արգելափակել են կառավարության շենք տանող բոլոր մուտքերը:
Մի քանի հարյուր ցուցարար Անկախության մայդանից ուղղվել է Գերագույն ռադա՝ պահանջելով կառավարության հրաժարականը: Ընդդիմադիր ցուցարարները, Գերագույն ռադայի նիստի ժամանակ պահանջել են քննարկել կառավարության հրաժարականի հարցը:
ՈՒկրաինական ԶԼՄ-ները նշում են, որ հատուկ նշանակության ջոկատայինները թույլ չեն տալիս ցուցարարներին մոտենալ Ռադայի շենքին:
Նրանց մուտքը կանխելու համար ոստիկանությունը ստիպված է եղել ռետինե մահակներ գործադրել:
Բողոքի ակցիայի համակարգողներից մեկի՝ «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Անդրեյ Պարուբիայի խոսքով՝ այս գիշեր սաստիկ քամին ու ցուրտը ստիպել են ցուցարաներին նոր ապաստան փնտրել մայրաքաղաքի կենտրոնում:
«Վերջիններս չեն պատրաստվում դիրքերը զիջել: Նրանք շարունակելու են իրենց պայքարը»,-ասել է Ա. Պարուբիան:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ